Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցն 39-ամյա դերասանուհի Սյուզան Պապյանը է, ում հեռուստադիտողը ճանաչում է «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ», «Կոտրված սրտեր», «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից:
Սյուզան, առաջինը կցանկանայի պատմեք հեռուստատեսություն Ձեր մուտքի եւ անցած ճանապարհի մասին:
- Շատ տարիներ առաջ, երբ այսօրվա նման շատ հեռուստաալիքներ չկային, աշխատել եմ «Հ1»-ում որպես հաղորդավարուհի, որտեղից էլ սկսվեց իմ ճանապարհը այս ոլորտում: Հետագայում «Երեւան» հեռուստաալիքում իմ հեղինակային հաղորդումն եմ ունեցել: Այնուհետեւ Գոռ Վարդանյանի «Չգրված օրենք» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա, որն իմ առաջին ֆիլմը եղավ: Հետագայում հրավեր ստացա նաեւ «Որոգայթ» հեռուստասերիալից, որով էլ մուտք գործեցի «Շանթ» հեռուստաընկերություն:
Սյուզան, հեռուստադիտողը Ձեզ տեսնում է բացառապես «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում, հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված, այլ հեռուստաընկերություններից հրավերներ չկա՞ն, թե այս հեռուստաընկերությունը Ձեզ համար հարազատ է դարձել:
- Այնպես է ստացվել, որ այստեղ մեկ սերիալը ավարտվելուն պես հաջորդ սերիալում նկարահանվելու հրավերը շատ շուտ է ստացվում, եւ արդեն մեր տարիների համատեղ աշխատանքի ու ընկերության արդյունքում ես սիրով համաձայնվում եմ, քանի որ մեզ մոտ արդեն ընտանիքի նման ջերություն է կա, «Շանթ»-ը ասես իմ 2-րդ ընտանիքը լինի:
Սյուզան դերասանական կրթություն չունեք, դժվար չէ՞ր:
- Այո, ես դերասանական կրթություն չունեմ, բայց երկու բուհ եմ ավարտել, որոնց համաձայն իմ առաջին մասնագիտությամբ ես լրագրող եմ, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան: Դերասանական կրթություն չունենալով՝ դերերս միշտ զգալով եմ խաղացել, ինչը շատ ժամանակ շատ ավելի բնական է դարձրել հերոսուհիներիս խաղը: Իմ կերտած դերերը մշտապես բավականին բարդ են եղել, ես միշտ ճակատագրական կանանց եմ մարմնավորել: Երբեք դերերը հասկանալու եւ զգալու խնդիրներ չեն առաջացել, համապատասխան կրթություն չունենալուց առաջացած խնդիրները եղել են զուտ տեխնիկական: Սկզբնական շրջանում ես ամբողջությամբ մտնում էի դերի մեջ, բայց հետո դրանից դուրս գալը մի փոքր դժվար էր լինում: Ես ամբողջ սրտով եւ հոգով էի խաղում՝ ամբողջ հոգով ես գոռում էի, ամբողջ հոգով մտնում մարդասպանի կերպարի մեջ եւ այդ ամենը ինձ համար ուղղակի դժվար էր որպես մարդ: Բայց հիմա ուրախ եմ, որ այդ ամենն ամբողջությամբ անցել է, հիմա ես շատ արագ կարողանում եմ մտնել եւ դուրս գալ իմ դերերից: Իմ՝ դերասանական կրթություն չունենալը ինչ-որ տեղ օգնել է, որովհետեւ ես շատ զգացմունքային եմ խաղացել, արել եմ այն, ինչ զգացել եմ, առանց հատուկ համապատասան «օրենքների»: Երբեմն իմ կերպարները, ասես, իմ մարմինը օգտագործեն, դրդեն ինձ, որ այդ դերերը խաղամ:
Սյուզան, այդ ճանապարհին եղե՞լ է մեկն, ումից շատ բան եք սովորել:
- Ես սովորում եմ ամեն օր եւ բոլորից, սա իմ ապրելակերպն է: Ես սիրում եմ սովորել, մարդկանցից հավաքել այն ամենը, ինչ պետք է իմանալ: Ես կարող եմ սովորել փոքր երեխայից մինչեւ մեծ դերասաններ: Ես ասես գողանում եմ մարդկանցից այն, ինչ պետք է ինձ: Հենց այդ հատկությունս ինձ օգնում է կերտել իմ դերերը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում