
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 09:08-ին, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը. կան զոհեր ու վիրավորներ:
Shamshyan.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, և նրանք նստել են «Ջիպը» և մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ անհայտ պայմաններում ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։ Մահացածներից մեկին գետից դուրս են բերել փրկարարները։ Այս պահին էլ փորձում են վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս բերել գետից, որպեսզի մյուս մահացածին էլ դուրս բերեն ավտոմեքենայից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները 21-ամյա Դավիթ Մկրտչյանը և 19-ամյա Աստղիկ Մկրտչյանն են, ովքեր Որոտան գյուղի բնակիչներ էին։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


