Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով Վայոց ձորի մարզի «Զանգեր»-ի հատվածից դեպի Գորիս տանող ճանապարհահատվածի մի քանի վայրերում տեղացած առատ ձյան հետևանքով ավտոմեքեաների երթևեկությունը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանաավորապես դադարեցվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161 կմ-ում՝ «Անտառային շրջադարձ» կոչված հատվածում, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները ժամանակավորապես դադարեցրել են ավտոմեքենաների տեղաշարժը: Պարեկները, ճանապարհը սպասարկող ճանշինն ու Վայոց ձորի փրկարարները 20-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել մերկասառույց ճանապարհից: |
Սյունիքում ձնաբքի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее

далее

далее

далее

далее

далее