▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում 30-ամյա վարորդը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր

Սյունիքի մարզում, սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում 30-ամյա Համբարձում Ս.-ն իր վարած ԳԱԶ-69 մակնիշի 54 ԼՍ 030 համարանիշի ավտոմեքենայով, Շենաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Տատնի» կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում:

Shamsyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներ 23-ամյա Ռուբեն Կ.-ն, 27-ամյա Բաբկեն Բ.-ն, 57-ամյա Գագիկ Ս.-ն եւ 30-ամյա Արեգ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքում գտնվող Աղիտուի հոսպիտալ:

Քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը եւ մոլորվել. Նրանցից երկուսը Վրաստանի քաղաքացի են

Պարզվել է, որ Մ. Թ.-ն եւ Վրաստանի Հանրապետության 2 քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից...

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը եւ չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Թ.-ն եւ Վրաստանի Հանրապետության 2 քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են եւ չեն իջել լեռան վրայից:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08:55-ին փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее