▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալները ևս մարդկանց համար են. Սոֆի Մխեյանը` հիասթափությունների, կարոտի մասին և ոչ միայն

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է երգչուհի Սոֆի Մխեյանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Նախ ասեմ, որ մանկությունս շատ անհոգ է անցել, ինչի համար շնորհակալ եմ ծնողներիս։ Իսկ որպես ամենավառ հիշողություն կառանձնացնեմ ժամանակին մեծ տարածում ունեցող բակային խաղերը՝ յոթ քարը, գործագործը, ամառային ամենօրյա Վարդավառները, եւ, իհարկե, համեղ կոնֆետները, շոկոլադներն ու բանանները, որ հայրիկս գործուղումների ընթացքում էր ձեռք բերում ինձ համար։ 

Ամենամեծ ձեռքբերումը:

Ես երջանիկ դուստր եմ, երջանիկ քույր եմ, երջանիկ արտիստ եմ, ունեմ հրաշալի ընկերներ և շրջապատված եմ լավ մարդկանցով։ Սրանք, իհարկե, ձեռքբերումներ են։ Դե իսկ կարեւորագույն ձեռքբերումը հուսամ՝ դեռ կգրանցեմ ապագայում։

Առաջին հիասթափությունը:

Այո, հիասթափություններ եղել են ու պետք է լինեն։ Հիասթափություններն են, որ կոփում են անհատին ու ինչ-որ տեղ ստիպում հետագայում այնպիսի իրավաճիկներ ստեղծել, որ հնարավոր լինի հնարավորինս խուսափել դրանցից։

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:

Որպես բնավորության լավ կողմ կնշեմ հավատարմությունը, պարտաճանաչությունը, որպես վատ… Իսկ ո՞վ ասաց, որ ես բնավորության վատ կողմ ունեմ)))։ Իհարկե, կատակում եմ, ամեն դեպքում չեմ կարող առանձնացնել կոնկրետ մեկը, քանի որ բնավորությանս կողմերից մեկն ինչ-որ մեկի համար կարող է դրական լինեl, մյուսի համար՝ բացասական։

Ո՞ւմ եք կարոտում:

Մարդկանց, քաղաքս, իրավիճակներ, իրեր, դրվագներ… Երբեմն կարոտում եմ նաեւ նրանց, ովքեր հենց այդ պահին կողքիս են։

Ինչի՞ց եք վախենում:

Մենությունից։

Սխալ, որի համար զղջում եք: 

Վստահ եմ՝ անսխալական մարդիկ չկան, ես էլ բացառություն չեմ։ Սխալները եւս մարդկանց համար են ստեղծված։ 

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Տեսակով այնպիսիn եմ, որ միշտ հարմար պահը գտնում եմ արտահայտվելու համար։

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Երազող եմ... Ունեմ երազանքներ, միշտ գնում եմ դրանց հետեւից ու այնքան կգնամ, մինչեւ բոլոր երազանքներս ի կատար ածվեն։

Կցանկանամ, որ… 

Լինի խաղաղություն եւ, ամենակարեւորը, որ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ հնարավորինս երկար կողքիս լինեն։

Հեղինակ`  Ա.Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее