Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի տեղական իշխանությունները երկրի իշխանություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել` արգելելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը նախատեսվում է իրականացվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:
Ցյուրիխի քաղաքային իշխանությունները, հիշեցնելով Գերմանիայի օրինակը, Շվեյցարիայի կառավարությանն ուղղված դիմումի մեջ նշել են, որ Չավուշօղլուի այցով երկրում բողոքի մեծ ալիք կարող է բարձրանալ:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ասելով, որ ստացել են Ցյուրիխի քաղաքային իշխանությունների նամակը, հայտնել է, որ արտգործնախարարությունն իրավապահ մարմինների հետ կքննի իրավիճակը և ըստ դրա կորոշի ձեռնարկելիք քայլերը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրականհանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Արտգործնախարարը ստիպված էրեղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում: Գերմանական տեղականիշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար ԲեքիրԲոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում: Ավելի ուշ չեղյալ էր համարվել նաև Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում նախատեսվածՉավուշօղլուի միջոցառումը:


