«Հետքի» տեսանյութում Շվեդիայում մահացած Դավիթ Բարսեղյանի շահերը պաշտպանող փաստաբան Մարկ Սաֆարյանը պատմում է, որ Դավիթը տուրիստական այցով էր գտնվում Շվեդիայում։ Փաստաբանը նշում է, որ ըստ հարազատների և ընկերների տեղեկության՝ նա որևէ լուրջ առողջական խնդիր չի ունեցել մինչ դեպքի օրը։


