▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրկամտության և սեփական հայացքները դավաճանելու համար՝ բնակարան Ալիևից

Երեք օր առաջ տեղեկացանք,որ Իլհամ Ալիևին պատկանողhaqqin.az կայքը որպես լրագրողների տարվա լավագույն բարեկամներ առաջադրել էր երեք թեկնածուի,որոնք նույն ընտանիքի անդամ են՝Իլհամ,Մեհրիբան և Լեյլա Ալիևները...
Ասյօր Ադրբեջանում տոնում են "Մամուլի օր"-ը և զարմանալի չէր,որ Իլհամ Ալիևին լավագույն ծառայություններ մատուցած լրագրողները ևս պետք է պարգևատրվեին...Ալիևին պատկանող վերը նշված կայքից միանգամից երեք լրագրող է նվերներ ստացել...Երեքն էլ՝բնակարաններ...Այսինքն,Ալիևը գործում է՝"Դու ինձ,ես քեզ..." կարգախոսով... Իլհամին,Մեհրիբանին և Լեյլային լրագրողների լավագույն բարեկամ առաջադրելու համար haqqin.az-ի երեք լրագրող,այդ թվում նաև գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը բնակարաններ են ստացել...Հիմարները...Դեբիլոտ Հեյդարչիկին և անլուրջ Արզուին էլ առաջադրեին հինգ բնակարան կստանային...
Իլհամ Ալիևը պարգևատրելով Էյնուլային սեփական հասարակությանը ցույց է տալիս,որ արդար,ազատամիտ և սկզբունքային լինելն Ադրբեջանում չի ողջունվում և այդպիսի մարդիկ Հեյդարիստան-Իլհամիստանում տեղ չունեն...Ադրբեջանում գնահատվում են ստորաքարշները և դավաճանները,որոնք պահից դուրս գալով շատ արագ կարող են հրաժարվել սեփական հայացքներից և դավաճանել ընկերներին...Էյնուլան հենց դրանցից է...Սեփական ընկերոջ՝ "Մոնիտոր" թերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության մեջ Էյնուլան մեղադրում էր հենց Իլհամ Ալիևին,իսկ այսօր մարդասպանի ձեռքից ստանում է բնակարանի բանալի...Ինչի՞ համար է նրան կաշառում Իլհամ բաբան...Այո՛,սեփական հայացքները դավաճանելու,հարազատ ընկերոջ "կյանքը" վաճառելու,Ալիևների ընտանիքի սազանդարը դառնալու և այլ ստոր արարքների համար...
Ապշերոնյան բռնապետը հաճույք է ստանում կեղծ ազատամիտներին նվաստացնելուց,նրանց իրական դեմքը բացահայտելուց և իրեն ծառայեցուց...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее