Ինչո՞ւ Փաշինյանը գնաց և ստորագրեց վաշինգտոնյան փաստաթուղթը` որ միայն գա այստեղ և ասի` այն ապագան` խաղաղ, բարեկեցիկ, սիրով և համերաշխությամբ առլեցուն և օծուն արդեն եկել է. Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավորն ԱԺ–ում անդրադարձավ Փաշինյան–Ալիև երկկողմ համաձայնագրին` հատուկ շեշտելով դրա երկկողմ, ոչ թե եռակողմ լինելը։
«Փաստաթղթի 3–րդ հոդվածով Ադրբեջանը ստանում դեպի Նախիջևան անխոչընդոտ անցում, ի՞նչ է ստանում Հայաստանը` միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ։ Այսինքն` Ադրբեջանը ստանում է հստակ, չափելի անխոչընդոտ անցում, Հայաստանը ստանում է ամորֆ առավելություն»,–ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։