▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստոմատոլոգիական ծառայությունները կթանկանան

2018թ.-ի մարտի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության 2017թ.-ի օգոստոսի 24-ին ընդունած «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1033-Ն որոշումը:

Այս որոշմամբ յուրաքանչյուր այցելուի այցը պետք է գրանցվի համակարգում և մանրամասն գրվի նաև հիվանդության մասին։

Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կառավարության նոր որոշումը՝ միասնական էլեկտրոնային համակարգ ներդնելու՝ լավ է, սակայն թանկացումների կհանգեցնի։

«Չգիտեմ ինչքան թանկացում կլինի, բայց կլինի։ Փաստացի,  եթե բոլոր ծախսերը հաշվենք մոտավորապես չոր հաշվարկով, ատամնաբուժարանները ունենում են 300-500 հազար դրամի ծախս: Կարծում եմ, երևի 10-15 տոկոսով կթանկանան ծառայությունները»,- նշեց Լազար Եսայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее