Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Մոսկվայի Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում ռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունն է, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ, հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ։ Եկեղեցու բակում տեղադրված է Պուտինի կողմից ուղարկված պսակը։
Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությանը ներկա է նաև հանրահայտ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սթիվեն Սիգալին ռուսական անձնագիր է հանձնել, իսկ 2018-ին նա այցելել էր Հայաստան։
***
Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Տիգրան Քեոսայանի անժամանակ մահվան կապակցությամբ
«Ցավակցությունս եմ հայտում Տիգրան Էդմոնդովիչի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և նրա տաղանդի բոլոր երկրպագուներին»,–գրել է ՀՀ 2–րդ նախագահը։
Դիտեք նաև՝
***