▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստիպված էինք հագնվել այնպես, ինչպես պահանջում էին. Իսլամիստներից փախած հայ ընտանիքի պատմությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող Սիրիական Ռաքքա քաղաքում ապրած հայ ընտանիքը պատմել է տանջանքների մասին:

«Մենք հարկ էին վճարում իսլամիստներին, որը հայտնի է որպես jezyah: Դա անհրաժեշտ էր, մեզ փրկելու և պատժից խուսափելու համար: Եթե մենք նրանց պահանջները չկատարեինք, ապա պատժվելու էինք նրանց կանոնների համաձայն»,-«Ռուսարմինֆո»-ին պատմել են ընտանիքի անդամները:

Ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ իրենք ստիպված են եղել հագնվել  այնպես, ինչպես պահանջել են գրոհայինները.ծածկել են մարմնի գրեթե բոլոր մասերը:

Մոտ մեկ ամիս առաջ ընտանիքը կարողացել է փախչել Ռաքքայից, հասնել ու հաստատվել քաղաքից ոչ շատ հեռու մի բնակավայրում, որը գտնվում է սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее