▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում արդեն բացատրություններ են ներկայացրել ոստիկաններն ու քաղաքացիները

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է¸ որ ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից  զանգվածային լրատվության միջոցներով տարածված¸ սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով¸ Արցախի Հանրապետության ոստիկանությունը անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը։

Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության  Ներքին անվտանգության ծառայությունը։

Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են  ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ  միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է¸ որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում¸ ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ  կենթարկվեն պատասխանատվության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее