▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել երրորդ վիրավոր զինծառայողը. վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը: Այս մասին զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

«Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա»,-մանրամասնեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, Գայանե Հովաննիսյանը պատասխանեց, որ կյանքին սպառնացող վտանգ կա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее