Բոլոր հայ գործարարներին
Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի
«Աղ ու հացով» ՈՒՀԱ (КВН) թիմից
Բաց նամակ
Հարգարժան տիկնայք և պարոնայք,
Ստեփանակերտ քաղաքի «Աղ ու հացով» ՈՒՀԱ թիմը, մասնակցում է միջռեգիոնալ «Կովկաս» լիգայի 2015 թվականի սեզոնին, հանդիսանում է լիգայի լավագույն թիմերից մեկը, հաղթահարելով 2 փուլ, ամեն անգամ բարելավելով խաղը (վերջին խաղին թիմի ավագն ստացել է հատուկ մրցանակ ժյուրիի կողմից), հայտնվել է կիսաեզրափակչում:
Թիմն ունի մեծ շանսեր հայտնվելու եզրափակչում, ինչը թիմին թույլ կտա հաջորդ տարի Սոչիում կայանալիք փառատոնից հետո մասնակցել ավելի բարձր լիգաների խաղերին։
Թիմի մասնակցությունը ևս մեկ անգամ առիթ է ստեղծում միջազգային բեմերում հնչեցնել Արցախ անունը՝ ապացուցելով, որ Արցախում նույնպես կան ուրախ և հնարամիտ երիտասարդներ։
Սակայն կիսաեզրափակիչ խաղին ընդառաջ, թիմը բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների, գումար հայթայթելը դարձել է անհնար՝ կասկածի տակ առնելով մասնակցության հարցը: Իհարկե շատ խնդիրներ կարելի է լուծել առանց ֆինանսավորման՝ ջանասիրության և նվիրականության հաշվին կարելի է գրել լավ և հաջողված սցենար, աշխատասիրության և ստեղծագործականության հաշվին գրված սցենարը բեմադրել և ներկայացնել ըստ արժանվույն, սակայն կան որոշակի ծախսեր, առանց որոնց ուղղակի անհնար է՝ տեղափոխման, գիշերելու և այլ հարցեր:
Հենց այդ հարցով էլ թիմը որոշել է դիմել բոլոր սրտացավ հայերին՝ օգնության խնդրանքով։
Ձեր օգնությամբ ևս մեկ անգամ կարող է հնչել Արցախ անունը, ևս մեկ անգամ ցույց տանք աշխարհին, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք՝ ուրախ, հնարամիտ և հպարտ:
Լրատվամիջոցներին խնդրում ենք տեգստը չթարկմանել ռուսերեն։ Շնորհակալություն
Կանխավ շնորհակալ ենք։
Հ.Գ.
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նշված էլեկտրոնային հասցեով- sxlebomisolyu@gmail.com կամ հեռ-+37497 33 97 88.