▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստավրապոլում հայտնաբերվել է 13 նորածինների մասսայական գերեզմանատուն

Ստավրապոլում հայտնաբերվել է մի գերեզմանատուն, որտեղ թաղված են 13 նորածիններ, որոնք մահացած են ծնվել: Հատկանշականն այն է, որ նորածինները ծնվել են 2014-2015թթ-ին, սակայն նրանց բոլորի գերեզմանաքարերի վրա նշված է միևնույն ամսաթիվը՝ հոկտեմբերի 2, 2015թ-ն:

Այս պահին հետաքննություն է անցկացվում, և քննիչները փորձում են պարզել երեխաների մահվան պատճառները և թե ինչու են նրանց դիակները իրենց մահվանից բավական ուշ հողին հանձնվել:

Նշենք, որ այս առիթով ՌԴ առողջապահության նախարարությունն առաջ է բերել այն փաստարկը, որ նման գործընթացները պարբերաբար են կատարվում և որպես այս ամենի մեղավոր նրանք համարում այն անձնավորությանը, ով, ըստ առողջապահության նախարարության, նորածինների մահվան ամսաթվի փոխարեն գերեզմանաքարերի վրա տաշել է նրանց հողին հանձնելու ամսաթիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее