▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապօգնության մեքենայում 33-ամյա բուժառուն հարվածել է բժշկի կրծքավանդակին, ապա հրել, գցել ավտոմեքենայի հատակին

Փետրվարի 21-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց. հայտնում է Գագիկ Շամշյանը։

Տեղում շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդին տեղափոխելու ժամանակ վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, ապա հրել, գցել է ավտոմեքենայի հատակին։

Ոստիկանները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել կասկածյալին՝ Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее