Ստամբուլում սպանվել է իրանական արբանյակային GEM TV հեռուստացանցի ղեկավար Սայիդ Կարիմյանը:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին ու նշելով, որ ըստ Dogan գործակալության ՝ Ստամբուլի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ սպանության դրդապատճառ կարող էին դառնալ ֆինանսական վեճերը, որոնցում ներքաշված է եղել Կարիմյանը։ Իրանական դատարանն անցած տարի հեռակա կարգով Կարիմյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության դեմ գործունեության և հակապետական քարոզչության մեղադրանքով։ Подробнее: https://shabat.am/am/article/129847/Stambulum-spanel-en-iranakan-herustaaliqi


