Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում փայտե մահակներով զինված մարդիկ հարձակվել են «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր, 2007-ին սպանված Հրանտ Դինքի եղբոր՝ Օրհան Դինքի գրախանութի վրա:
Թուրքական siyasihaber3.org կայքը գրում է, որ հոսպիտալացվել է գրախանութի աշխատակիցը և նշում է, որ վեճը ծագել է գրախանութի դիմաց մեքենա կայանելու շուրջ տարաձայնությունից:
Դինքի ընտանիքն այս ամենից զատ հարձակումը որակում է որպես ազգային հողի վրա ատելության դրսևորում՝ շեշտելով, որ Բաքըրքյոյում բոլորը շատ լավ տեղյակ են, որ գրախանութը պատկանում է հայ ընտանիքի:


