▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտահովանք ապրեցի․․․Վարդան Ղուկասյանը՝ վերջին զարգացումների մասին

Սրտահովանք ապրեցի․․․Վարդան Ղուկասյանը՝ վերջին զարգացումների մասին

«Իմացա, որ ԱՄՆ նախագահն առաջարկություն է արել ՀՀ-ի ու Ադրբեջանի իշխանություններին՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, այն է՝ ԱՄՆ-ն միջանցքը վերցնում է իր հսկողության տակ՝ հարյուր տարով»,- ձայնային ուղերձում ասում է ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը: «Ես խիստ մտահոգություն ունեի մինչ այդ՝ տեսնելով ՀՀ կառավարության վարքագիծը, որ միջանցքն ամբողջովին գնում էր դեպի Ադրբեջանի ու Թուրքիայի տիրապետության տակ, սակայն լսելով ԱՄՆ առաջարկը, սրտահովանք ապրեցի: Հարցին դրական եմ մոտենում, շատ ճիշտ որոշում է: Սա կայունություն կբերի Սյունիքի տարածաշրջանում: Չեմ կարծում՝ ամերիկյան կոնտինգենտի տեղակայման դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն ոտնձգություն անել ՀՀ-ի նկատմամբ»,- նշում է նա:

Հիշեցնենք՝ Middle East Eye-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները փակուղի են մտել՝ նշելով, որ երկու երկրներն էլ «վիճում են 32 կմ ճանապարհի շուրջ», և Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վերահսկել «Զանգեզուրի միջանցքը»՝ բանակցություններն առաջ մղելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее