▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջիկ հավատացյալները Դավալու են գնում

«Հրապարակ»-ը գրում է․ «Շրջիկ հավատաքննիչների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս կիրակի էլ այցելելու է Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Պատարագն իրականացնելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Շուրջ մեկ ամիս է՝ Փաշինյանը տարբեր եկեղեցիներում պատարագների է մասնակցում, սկզբում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռամբ, հետո՝ ոչ կարգալույծ քահանաների՝ փորձելով Մայր Աթոռին այլընտրանք հոգևոր խմբակ ձևավորել։ Եվ ամեն անգամ նախապես պայման է դրվում, որ պատարագի տեքստից պետք է զեղչվի կաթողիկոսի անունը, ինչը պարտադիր է Եկեղեցու կանոնագրքով։ Այս կիրակի էլ այցելելու են Վազգեն Սարգսյանի հայրենի Դավալու։ Մեր տեղեկություններով, Տեր Երվանդ Բաբայանը Սուրբ Հակոբ եկեղեցու մշտական քահանան չէ, հիմնական քահանան Տեր Հարությունն է, որը Փաշինյանի հայտարարության օրը՝ որ գնալու է Արարատ, արձակուրդ է գնացել։ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից, նա Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվն է։ Եկեղեցին, ի դեպ, կառուցվել է Հովիկ Աբրահամյանի կողմից, դրանից էլ անունը՝ Սուրբ Հովհաննես։ Ի դեպ, լուրեր կան, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Վայոց Ձորի թեմի առաջնորդը դեմ են քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին կարգալույծ անելու միջնորդությանը՝ հիմնավորմամբ, թե չսրենք պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Ենթադրվում է, որ կաթողիկոսի անունը չեղարկելու պահանջին առաջիկա պատարագն անող քահանան համաձայնել է, ինչպես արվեց նախորդ անգամ՝ Վայոց Ձորում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее