▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջադարձային փոփոխություններ «Դոմինո» սիթքոմում

 

Blognews.am-ը գրում է. Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանը: Սիթքոմում շրջադարձային փոփոխություններ են եղել թե՛ սցենարային, թե՛ դերասանական կազմի առումով։ Երրորդ եթերաշրջանում տղաները՝ Սոս Ջանիբեկյանի, Նարեկ Բավեյանի և Մհեր Խաչատրյանի հերոսները, ունեն իրենց բիզնեսը, սակայն չեն կարողացել հեռու մնալ նոր խնդիրներից։ Կայքը ներկայացրել է առաջին մանրամասներն ու լուսանկարները սիթքոմի նոր եթերաշրջանից։

«Շրջադարձային իրադարձություն է եղել որից հետո ամեն բան փոխվել է։ Երրորդ եթերաշրջանում թարմություն էր պետք։ Ցավոք, մի շարք դերասանների կերպարային գծերն ավարտվել են, սակայն դա պայմանավորված էր ոչ թե իրենց գործոնով, այլ այն հանգամանքով կերպարային գծերի զարգացումներն արհեստական էին դառնում։ Մեզ լուրջ փոփոխություն է պետք»,- ասել է սցենարիստ Սարգիս Կալպակյանը և հավելել, որ նոր եթերաշրջանում ավարտվում են տնօրենների՝ Արա Կարագյանի, Ելենա Վարդանյանի, Սաթենիկ Օհանանի կերպարային գծերը։ Այս եթերաշրջանում չի նկարահանվելու նաև Ժոռա Հովհաննիսյանը։ Փոխարենը սպասվում են 2 նոր դերասանուհիներ, որոնցից մեկի անունն արդեն հայտնի է. «Դոմինոյում» նկարահանվելու է Արփինե Իսրայելյանը։ Մայրանալուց հետո սա դերասանուհու առաջին աշխատանքն է լինելու։

Գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանը նշեց, որ իր համար «Դոմինոն» շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ իրեն շատ լավ է զգում։

«Ուզում ես որպես դերասան նոր գույներ բերել, որ հեռուստադիտողների համար ավելի հետաքրքիր լինի։ Այս եթերաշրջանում մի շարք փոփոխությունների հետ առաջնային է դարձել Միկային ամուսնացնելու հարցը։ Կարծում եմ՝ հետաքրքիր զարգացումներ կունենա, հետաքրքիր ճյուղեր կբացվեն, առավել ևս, որ բոլոր հաղորդումներում, ֆիլմերում ու սիթքոմներում ինձ փորձում են ամուսնացնել, չհաշված բարեկամներս, ընկերներս...  մայրս էլ չի փորձում, բայց սպասում է դրան,- ասել է դերասանն ու հավելել, որ ֆինանսական կայունությունն առանձնապես չի փոխել Միկային։ - Միկային կարող է փոխել միայն սերը»։

Նոր փուլ է սկսվել նաև Մհեր Խաչատրյանի հերոսի՝ Գարիկի կյանքում։ Նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Թե ինչպիսին է երեխայի սպասող Գարիկը, հեռուստադիտողները կիմանան սիթքոմի մեկնարկին, իսկ մեզ հաջողվեց պարզել, որ հերոսի երկչոտությունը ֆինանսական կայունությունից չի փոխվել։

«Այս եթերաշրջանում նոր սպիտակ փուլ է սկսվել։ Մենք մեկ քայլ առաջ ենք արել և մեր կյանքը փոխվել է, ես ունեմ իմ սեփական բիզնեսն ու նոր հոբբին, սակայն նոր խնդիրների են ի հայտ գալիս։ Անակնկալաշատ եթերաշրջան է լինելու»,- նկատել է Մհերը։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее