▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբերի շորեր հագած որոշ լրագրողներ փորձում են մեղադրել դպրոցին և երեխաներին

Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ ԳՈՂԵՐԸ ԳՈՌԱՆ՝ ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ......

Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ և ովքեր են նրանք:

Մայիսի 5-ին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում դպրոցական երեխաները (2-րդ դասարանցիներ), Օղակաձև այգում տեսնելով կից փողոցով անցնող ցուցարարների երթը՝ իրենք էլ են բղավում՝

- Առանց Նիկոլ Հայաստան....

- Նիկոլ դավաճան և այլն....

Եվ հիմա իշխանական լրատվության միջոցներն իրար հերթ չեն տալիս մեղադրելու դպրոցին՝ երեխաների մեջ նման ատելություն սերմանելու համար:

ՀԻՄԱ ԼՍԵՔ ՈՒՇԱԴԻՐ՝

Երեխաները «Հայ ասպետ» դպրոցի սաներն են, որոնք, ըստ դասացուցակի, դուրս էին եկել այգում անցկացնելու նկարչության դասը, որը և փայլուն երևում է տեսանյութում գետնին փռված նկարչական թղթերից և, տեսնելով ցուցարարների այն խմբերին, որոնց իրենք ամեն օր ժամերով տեսնում են իրենց հեռուստաէկրաններից և լսում նրանց վանկարկումները, բնականաբար, մանկական ոգևորությամբ կրկնել են դրանք:

Հիմա սրբերի շորեր հագած որոշ լրագրողներ փորձում են մեղադրել դպրոցին և երեխաներին՝ ատելության նման դրսևորման համար, առավել ևս տեղեկանալով, որ դպրոցի տնօրենը Կարին Տոնոյանն է:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ փոխադարձ մեղադրում եմ երկրի վարչապետին և նրա ղեկավարած իշխանությանն իրենց վարած հակազգային և ապիկար քաղաքականության արդյունքում երկրում նման հակադաստիարակչական, հակամարդկային ատելության մթնոլորտ և միջավայր ստեղծելու համար, որի պայմաններում ուղղակի անհնար է, որ անգամ 3 տարեկան երեխան չտեսնի և չկրկնօրինակի մեծերի դրսևորումները:

Հիշեցնեմ նաև, որ այդ մթնոլորտի ձևավորւմն սկսվել է դեռ 2018-ի այն անիծյալ օրերին, երբ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակի բեմ էին բարձրացնում 10-11 տարեկան երեխայի, որը փողոցային բառապաշարով անվանարկում ու անպատվում էր այդ պահին գործող իշխանություններին....

Հիմա եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին....

Ցանել եք սերմերը, հիմա էլ վայելեք, պարոնա՛յք.....

Բոլորովին չարդարացնելով երեխաների պահվածքը, այնուամենայնիվ, լիովին իմ պաշտպանության տակ եմ վերցնում նրանց և հրապարակավ հայտարարում, որ այո՛, նրանք մեծանալու են համարձակ և կամային հատկություններով, ինչպես վայել է ԱՍՊԵՏԻՆ, երբեք չլռել, չհանդուրժել ու չստրկանալ ստին ու սատանային:

Իսկ ԿԳՄՍՆ-ին, քաղաքապետարանի աշխատակազմին և ոստիկանությանը վաղուց սպասում ենք մեր դպրոցում, որ ցույց տանք, թե ի՞նչ է նշանակում ազգային և ասպետական դպրոց ու կրթություն: Համեցեք, պարոնա՛յք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее