Ճանապարհը չմաքրելու պատճառով դեպի Գավառ տանող ճանապարհին երթևեկելի հատվածից դուրս է շպրտվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին սպասարկող Մերսեդես մակնիշի մեքենան։ Վիրավորներ չկան,-գրել էր լրագրող Սուրեն Արեենցը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի ուշ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատավական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը հերքել է տեղեկատվությունը՝ նշելով.
-Ցանկանում եմ տեղեկացնել, որ վթարված մեքենան Սրբազանին կամ թեմին չի պատկանում, պարզապես Սրբազանի մեքենայի հետ մեկտեղ նույն շարասյունով այդ մեքենան ուղևորվելիս է եղել Արցախ, ճանապարհին այն երթևեկելի հատվածից իրապես դուրս է եկել: Պարգև Սրբազանն այդ մեքենայում չի եղել, մեքենայի ուղևորները չեն վնասվել:


