▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք փաստորեն կովերին ցորեն են տալիս»

«Ինչո՞ւ չի նշվել, որ 4-րդ կարգի ցորեն է բերվել, ինչո՞ւ չի նշվել, որ անասնակեր է ներմուծվելու»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին։ «Նշանակում է, որ էդպիսի ցորեն էլ է պետք ՀՀ-ին: Ասվել է՝ ցորեն է գալիս: Ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի՞ս, կաթ, կամ...»,- նշեց պաշտոնյան: Դիտարկմանը՝ ի սկզբանե չի նշվել, որ բարձր որակի չէ, ասաց. «Բայց ինչո՞ւ պետք է նշվեր... Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է, իսկ թե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն, էդ էլ արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է պետությունը բացվում է, դա լավ է։ Ի՞նչ եք կարծում, որ էդ ցորենը եկել է՝ պե՞տք չի, ուղղակի եկե՞լ է»:

Հավելենք, որ լրագրող Կորյուն Սիմոնյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում ա, մեզ հետո կաթ չի՞տալիս. Էկոնոմիկայի փոխնախարար․․Սրանք փաստորեն կովերին ցորեն են տալիս»։

***

«Երեկ ղազախական կողմը ներկայացրել էր՝ ինչ ցորեն է արտահանել ՀՀ: Ըստ էության, դա ցորեն է, որն օգտագործվում է հացի արտադրության մեջ, և այլն. ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Դիտարկմանը՝ ըստ որի՝ Էկոնոմիկայի փոխնախարարը չի հերքել, որ 4-րդ կարգի ցորեն է եղել, անասնակերի համար է, նշեց. «Պետք է լսեմ, որպեսզի կարողանամ մեկնաբանել: Ես ցորենի մասնագետ չեմ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее