Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
***
***
«Վերջին ամիսներին տեղի ունեցողը բոլորիս աչքի առջև է և Մայր Աթոռը տարբեր առիթներով իր դիրքորոշումն արտահայտել է: Պարզապես պետք է ասել՝ ցավալի է, որ հայ իրականության մեջ կարող են այսպիսի դրսևորումներ տեղի ունենալ: Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ ամուր կանգնած է եղել և դա վկայությունն է մեր հաղթական ոգու ամրության, ամուր դավանանքի: Այս փորձություններն էլ կանցնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ սկսված արշավին։ Նրա խոսքով էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու, քանի որ թե՛ ամուսնացյալ և թե՛ կուսակրոն հոգևորականները միաբան են։ |
«Սրանք ել կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը հավերժ կմնա․․․»․Բագրատ Սրբազանի ուղերձը Մայր Աթոռից
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել Մայր Աթոռից՝ շնորհավորելով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ։ *** |
Այսօր՝ հունիս 22-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Քաղաքացիները վաղ առավոտից այցելում են Մայր Աթոռ։ Տեղի է ունենում նաև մեծ քայլերթ Զվարթնոց տաճարի մոտից դեպի Մայր Աթոռ՝ հաջակցություն Սուրբ Եկեղեցու և գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ |
«Այսօր հազարավոր մարդիկ մասնակցում են ուխտագնացության։ Հավատավոր ժողովուրդը միաբերան պնդում է, որ Նիկոլի դավադրությանը չի կարողանալու ստվերել մեր Սուրբ Եկեղեցին ու մեր հավատքը», դեպի Մայր Աթոռ կազմակերխված քայլերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։ |