▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանից հետո ասելու եմ ՝ կա-շա-ռա-կեր Ռոբերտ Քոչարյան․ Փաշինյան

Սրանից հետո ասելու եմ ՝ կա-շա-ռա-կեր Ռոբերտ Քոչարյան․ Փաշինյան

«Պահելով կոռեկտություն՝ մենք սխալվել ենք։ Մենք չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև գնացել է և ասել է իր դեմ կաշառքի գործով վաղեմության ժամկետ կիրառել։ Սրանից հետո, երբ ելույթ ունենամ ու հնչի Ռոբերտ Քոչարյան անունը, ասելու եմ՝ կա-շա-ռա-կեր․․․ Թող գնան դատի տան։ Լավ, ամեն ինչին չափ ու սահման կա»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շարունակելու են թալանը հատիկ-հատիկ վերադարձնել․

«Չեն փախնի, ոնց ասել եմ՝ ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեն պլստում ու դրանից անկանոն շարժումներով ու անկանոն գոռգոռոցներով են լցրել Հայաստանը»,- ասաց նա։

***

«Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- Կառավարության նիստի ժամանակ մեջբերում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված անշարժ գույքերին վերաբերող հարցեր։

«Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու»,- ասաց Փաշինյանը։

«Մենք չենք կարող մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնել, տանել տալ մեր..․մեր կնոջը լավ չի հնչում, չենք կարող տանել տալ մեր կանանց, երեխաներին ու այդպես շարունակ, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- ասաց նա՝ շարունակելով «մերոնք-ձերոնք չկա, կա օրինական ու ապօրինի գույք․․․եթե մեր սկզբունքը բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչ վերցնելը լիներ, այդքան չէինք չարչարվի, այդքան օրենքի նախագիծ, նոր օրենք, նոր դատարան չէինք նախաձեռնի։

Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее