ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը ․
ՀՀԿ խոսնակ , նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը գրել է . «Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող , ժամանակին «կոկորդ պատռող », իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները »։
Սրանց համար է ասված՝ «ով էշ՝ նա փալան »։
Սրանց համար չկա գաղափարախոսություն ու սկզբունքայնություն։
Որպես կանոն սրանք պատրաստ են ցանկացած «դեր խաղալ »։
Սրանք կարող են լինել «թունդ ընդդիմադիրից » մինչև «կառուցողական ընդդիմադիր »։
Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս » տարածել։
Սրանք տեսակով «ստրուկ » են փողին , «շեֆերին », պաշտոնին , իսկ երբեմն նաև մանդատին։
Երբեմն սրանք ամենաբարձրն են «հայհոյում », որ իրական բովանդակային խոսքը ստվերվի։
Դեռ երեկ սրանք բարձր գոռում էին՝ «Նիկոլ հեռացիր », իսկ այսօր «պատերի տակ » ուղիներ են փնտրում իրենց ծառայությունները մատուցել ռեժիմին։
Խնդիրն այն է , որ այս տեսակը մի տեղ հավաքված չէ։ Սրանք կան գրեթե ամենուր ու դրանով ավելի մեծ չարիք են ներկայացնում։
Բայց ամենազզվելին սրանց մոլի «օտարապաշտությունն » ու «դրսի դաբրոներին » ապավինելն է։
Սրանք մեր պետության մեջ իրականացնում են կործանարար «5-րդ շարասյան » դեր »:
Դիտեք նաև՝
VIDEO