▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շքամուտքում բացում են պարկն ու բաժանում 10.000-ները

«Ընտրակաշառքներ կան ամեն տեղ, բայց մեզ մոտ դա ինչպես միշտ արվում է «կացնային»: Շքամուտքում բացում են պարկն ու բաժանում 10.000-ները: Իսկ մյուս երկրներում այս մասշտաբների չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ինչ վերաբերում է համամասնական ու ռեյտինգային ցուցակներին՝ նկատեց.

«Նայում եմ բոլոր ուժերի համամասնական ցուցակները, 90 տոկոսով քաղաքական դեմքեր են: Ռեյտինգայինով տեղեր կան, որ եսիմ ովքեր են անցել»:

Քանի որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններ են սպասվում, ապա քաղտեխնոլոգի կարծիքով, ԱԺ չանցած ուժերը կմասնակցեն, հակառակ պարագայում կընկնեն 70 քաղաքական մարդ-կուսակցությունների օրը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее