▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի նախարարը զբաղված է եղել ապագա նախագահացուի տիկնոջը գովելով

Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանն անցյալ տարի կազմակերպել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի կնոջ գրքերի շնորհանդեսը: Հրանուշը հանդես է եկել գրականագետի դերում և մի բոլ գովել է մանկագիր Նունե Սարգսյանի գրականությունը՝ վերջինիս համարելով «հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը»:
Հրանուշը Նունեի հեքիաթները փոխադրել է քյավառա, գյումրվա բարբառով ու գրքերը նվիրել է մեր բոլոր գրադարաններին:
Իսկ դուք ասում եք՝ Սփյուռքի նախարարը ոչինչ չի անում:
Ահա՛, խնդրեմ, նա զբաղված է եղել ապագա նախագահացուի տիկնոջը գովելով:
Բնականաբար, Հրանուշը ոչ մի հեքիաթի չի հավատում, բացի հեքիաթային կյանքով ապրող Նունեին առաջին տիկնոջ կարգավիճակում տեսնելուց:

Հետաքրքիր է՝ մեր գրողներն ու մանուկները ճանաչո՞ւմ են այդպիսի մանկագրի:

Կիմա Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее