▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփում է վերջին 2 աշխատանքային օրերը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ ներկայացնելով վերջին 2 աշխատանքային օրերի ամփոփումը.

18-րդ օրվա ամփոփումը.

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվիրակության կազմում մասնակցեցի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը:

Հանդիպեցինք վիրահայ գործարարների հետ:

 

 

 

 

 

 

 

 

Մեկնեցինք Ջավախք: Հանդիպեցինք Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերի, ինչպես նաև Ծալկա շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այնուհետև մեկնեցինք Ախալքալաք. այս քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին մասնակցեցինք նաև մենք:

 

 

 

 

 

 

 

 

Շնորհակալություն ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին, Վիրահայոց թեմին, Ջավախքի մի շարք հասարակական և պետական կառույցներին, վիրահայ գործարարներին, Aliq Media և Jnews լրատվականներին երկօրյա մեր ընթացքին ցուցաբերած ողջ աջակցության համար:


19-րդ օրվա ամփոփումը.

Մասնակցեցի Կառավարության նիստին:

 

 

 

 

 

 

 

 

Առաջիկա ծրագրերի ճակատագրի հետ կապված նախարարությունում աշխատանքային խորհրդակցություններ անցկացրի:

Ազգային ժողովում ներկայացրի «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության Սփյուռքի նախարարության մասը:

Հանդիպեցի Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի հետ: Քննարկեցինք Իրաքի հայ համայնքին հուզող խնդիրները:

 

 

 

 

 

 

 

 

Այնուհետև ընդունեցի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին և ամերիկահայ գործարար Վահան Թանալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее