Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հեղինակավոր մարդկանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք աշխարհահռչակ երաժիշտ, դիրիժոր, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ընտանիքը։
Վլադիմիր Սպիվակովն իսկապես լեգենդ է։ Տաղանդավոր ջութակահար, վիրտուոզ դիրիժոր, ով հիմնել է աշխարհահռչակ նվագախումբը։
Տաղանդավոր երաժիշտը ծնվել է 1944 թ. Չեռնիկովսկում։ Նա ծագմամբ հրեա է։
Սպիվակովի կինը ազգությամբ հայուհի Սաթենիկն է։ Նա մասնագիտությամբ հաղորդավարուհի եւ դերասանուհի է։
Սաթենիկի հայրը հայ ջութակահար Զարեհ Սահակյանցն է, իսկ մայրը` ջութակահարուհի Աիդա Ավետիսովան։
Սաթին ծնվել է 1962թ. Երեւանում։
Նա ОРТ հեռուստաալիքով վարում էր «Սաթի» հաղորդումը, իսկ այժմ «Կուլտուրա»-ի եթերում վարում է «Կամերտոն» հաղորդումը։
2002 թ. լույս է տեսել Սաթի Սպիվակովայի «Ոչ բոլորը» գիրքը։