▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ տունը հաստատում է, որ Բայդենը հանդես կգա Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է անելու Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդի կապակցությամբ, բայց չի ասել, թե կօգտագործի արդյոք «ցեղասպանություն» եզրույթը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ես չեմ կարող որևէ բան կանխատեսել: Ես ակնկալում եմ, որ նախագահը հայտարարություն կանի Զոհերի հիշատակի օրը, բայց ես չեմ կարող հաստատել ոչինչ հայտարարության բովանդակության վերաբերյալ ձեր ենթադրությունների մասին», – ասել է խոսնակը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее