Շպիոն եմ, ապեր․․․քաղաքապետարանի պաշտոնյա ներկայացածը՝ Արթուր Չախոյանին
«Ժողովուրդ ջան, տեսեք՝ ինչ է տեղի ունենում․ էսի խայտառակություն է, նոնսենս»,- ֆեյսբուքյան եթերում ասում է բլոգեր Արթուր Չախոյանը՝ շարունակելով․ «Շատերդ գիտեք, որ իմ բնակության վայրի կողքը 18-հարկանի շենք են սարքում, որի դեմ բողոքում են։ Բացի էդ, եկել են, էլի իմ տան կողքը 60 հոդվածի հողի վրա երկու հարկանի շենք են ուզում կառուցել ու շինթույլտվությունն արդեն ստացել են։ Ծառերը կտրել են, կոլչկեքը խփել»,- նշում է նա։ Կադրերում բլոգերը ցույց է տալիս, որ տարածքում այլևս տեղ չկա, նույնիսկ մեքենաները կայանելու տեղ չունեն։ |