▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվող անակնկալը կարդարացնի երկարատև լռությունս. Սյուզի Մելիքյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Երգարվեստում հարաբերական դադարից հետո երգչուհի Սյուզի Մելիքյանն իր երկպագուներին այլեւս երկար սպասեցնել չի տա, երգչուհին աշխատում է նոր գործի վրա:

«Այս պահին մի անակնակալ եմ պատրաստում երգի տեսքով, որի հետ կապված փակգծերը շատ բաց չեմ անի, մինչեւ այն ամբողջութմաբ պատրաստ չլինի, միայն կասեմ, որ հուսամ մինչեւ այս ամսվա վերջ այն արդեն պատրաստ կլինի,- Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհին եւ հավելեց,- նոր երգը տեսահոլովակ կունենա, թե ոչ, դա էլ եմ թողնում անակնկալ, ամեն դեպքում խոստանում եմ, որ սպասվող անակնկալը կարդարացնի երկարատեւ լռությունս»:

Ինչ վերաբերում է երգչուհու երկրորդ՝ դիմահարդարի մասնագիտության, երգչուհին եւս աչքաթող չի անում. «Պետք է նկատեմ, որ բավականին խիտ գրաֆիկով աշխատում եմ նաեւ իմ երկրորդ մասնագիտությամբ: Հատկապես այս ամսվա համար ունեմ բավականին շատ գրանցումներ: Այս ոլորտի համար էլ մի որոշում ունեմ՝ նախատեսում եմ առաջիկայում համաշխարհային ճանաչում ունեցող դիմահարդարներից մեկի մոտ վարպետության դասեր անցնել, բայց թե ում մոտ, դեռ չեմ ցանկանում բացահայտել»,- նշեց Սյուզի Մելիքյանը՝ նկատելով, որ վարպետության դասերի հաճախ է մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Վերջում Սյուզի Մելիքյանը իր երկրպագուներին հղեց իր ջերմ խոսքերը. «Ուզում եմ բոլոր իմ երկպրագուներին ասել, որ ես նրանց համար աշխատում եմ եւ շուտով կապացուցեմ, որ դիմահարդարման մասնագիտություն ձեռք բերելով ես աչքաթող չեմ արել երգը, որն ինձ համար ինքնաարտահայտվելու միջոց է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее