▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում են տեղումներ. եղանակը՝ առաջիկա օրերին

 

Հանրապետության տարածքում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:   

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 14-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին ձյուն կտեղա։

Այսօր` հունվարի 10-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 7-9 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` -2 -4 աստիճան ցուրտ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее