▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասում եմ Իվետա Մուկուչյանի ոչ միայն լավ ելույթին, այլև` հաղթանակին. Հայկո

Life.panorama.am-ը գրում է. Մայիսի 10-ին Ստոկհոլմում կմեկնարկի «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին հանդիսատեսի քվեարկությունից զատ մրցույթի մասնակից բոլոր երկրներում կազմվում է ժյուրիի խումբ, ովքեր կտան իրենց մասնագիտական գնահատակնները: Այս տարի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ժյուրիի նախագահն է Հայկոն, ով 2007-ին այս նույն մրցույթում ներկայացնում էր մեր երկիրը:

««Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը շատ եմ սիրում ու շատ եմ կարեւորում: Այս մրցույթի զարգացումներին հետեւում եմ յուրաքանչյուր տարի, իսկ այս տարի ինձ վստահվեց Եվրատեսիլ»-ի հայաստանյան ժյուրիի նախագահի պարտավորությունները, ինչի համար շատ ուրախ եմ: Ինչպես շատերը գիտեն, մասնակից երկրներում կազմվում է ժյուրիի խումբ, ովքեր քվերակության  ընդհանուր արդյունքների 50 տոկոսն են ապահովում, իսկ մնացած 50 տոկոսը լրացվում է հանդիսատեսի քվեարկությամբ: Մեր երկրի ժյուրիի անդամները տարբեր բնագավառներից բավականին պրոֆեսիոնալ մարդիկ են, մեր խումբը կփորձի օբյեկտիվ գնահատական տալ մասնակիցներին՝ իհարկե երկրպագելով Իվետա Մուկուչյանին»,-մեզ հետ զրույցում նշեց Հայկոն:

Հայկոն մինչ մրցույթը խուսափում է մեկնաբանություններ ու գնահատկաններ տալ մասնակիցներին, քանի որ ըստ նրա՝ մեկ բան է տեսահոլովակներով ծանոթանալ մասնակիցներին, եւ լրիվ ուրիշ բան՝ կենդանի կատարմամբ տեսնել նրանց բեմում:

Երգիչն անդրադարձավ Իվետա Մուկուչյանին՝ շեշտելով, որ իր օբյեկտիվ գնահատմամբ մենք հավակնում ենք գրավել առաջին հորիզոնականը.

«Բացի այն, որ Իվետային մինչ այս մրցույթն էլ շատ սիրում էի ու միշտ էլ շատ բարձր եմ գնահատել նրա աշխատելաոճը, պետք է ասեմ, որ Իվետան հայկական շոու բիզնեսում բոլորվին նոր շունչ է, նա շատ մոտ է համաշխարհային երաժշտական նորաձեւության տենդենցներին: Այս մրցույթի համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները հաղթանակ ձեռք բելերու համար: Իվետայի «Love Wave» երգը, շատ բարձր որակի է, որպես երաժիշտ սկսել եմ շատ համակրել երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանին: Պետք է առանձնացնեմ նաեւ բեմականացումը, որն այս դեպքում սինթեզված է լինելու երգին առավել գերազանց արդյունք ստանալու համար»,- ավելացրեց երգիչը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее