▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառողների միության նախագահը ծխախոտի գինը բարձրացնելու փոխարեն առաջարկում է օգնել լողալ և վազել

Հայաստանում օրենսդրական լուրջ փոփոխություններ են սպասվում.հանրային վայրերում կարգելվի ծխելը, ծխախոտի գինն էլ կբարձրանա:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն օրինակ՝ դեմ է ծխախոտի գնի բարձրացմանը.

«Ասենք թե 3 անգամ թանկացրին, ի՞նչ է փոխվելու: Միայն երեխաների «հացն են կտրելու», որովհետև ծխողը գնալու ու գնելու է դա՝ երեխաներին սոված թողնելով: Դրա համար պետք է քայլեր ձեռնարկել հենց սկզբից: Ես կողմ եմ պատժին, բայց ո՞ւր է մյուս լծակը: Դպրոցները պետք է ունենան լոզավազաններ, վազքուղիների համակարգ: Մարդը, եթե շաբաթը 3 անգամ այցելի լողավազան՝ ծխել չի էլ ցանկանա: Այս տարբերակը կիրառվել է ԱՄՆ-ում ու ծխողների թիվը 40 տոկոսով նվազել է»,-ընդգծեց Արմեն Պողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее