Հոլիվուդյան ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` Սալմա Հայեքը, օրերս անանուն նամակ է ստացել, որում նրան սպառնացել են գողանալ իր 7-ամյա դստերը` Վալենտինային:
«Ես գիտեմ, թե որտեղ է քո դուստրը: Ի՞նչ ես կարծում, որքան արժե նրա կյանքը»,- գրված է եղել նամակի մեջ:
Ինչպես հետո պարզ է դարձել այդ նամակի հեղինակները եղել են 25-ամյա Լիանա և 35-ամյա Օդետա անունով ինչ-որ կանայք:
Տեղեկացնենք, որ արդեն իսկ Սալմա Հայեքը և նրա ամուսինը դատական հայց են ներկայացրել նրանց դեմ: