▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից» մեկն այսօր նստած է նույն աշխատասենյակում, որն զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. ««Ժանգ» տարածողի հետ համախմբվելով՝ անհնար է «ժանգը» հանել մեր ներսից։


Սպարապետի տարեդարձն է։
Շատերս ենք խորհում, թե ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, ի՞նչ կասեր ու կաներ Սպարապետն այսօր։
Շատերը հիշում և մեջբերում են Վազգեն Սպարապետի խոսքերը։
Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի՝ Շուշիի ու Հադրութի հայկականության պահպանմանը։
Այդ նպատակին հասնելու համար՝ նրա գլխավոր խոչընդոտը ներքին «ժանգն» էր։
Այդ «ժանգը» անխնա ցեխ էր շպրտում Սպարապետի, Հայոց Բանակի, Վազգենի մարտական ընկերների, քաղաքական թիմակիցների ու Արցախն ազատագրողների վրա։
Նրանք դա անում էին և մինչև հոկտեմբերի 27-ը, և դրանից հետո:
Մենք հիշում ենք, թե ով, ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով ու հրապարակումներով։
Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են, իսկ Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից մեկն այսօր նստած է նույն աշխատասենյակում, որը մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը։
Այո, «ժանգը» մեզ ներսից քայքայում է։
Բայց լավ իմացեք,անհնար է մաքրել «ժանգը»՝ համագործակցելով ու համախմբվելով Սպարապետի ու Հայոց բանակի վրա «ժանգ» տարածողների հետ։
Իսկ «ժանգը» պետք է մաքրել, նույնիսկ շատ ենք ուշացել»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее