Ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացանով կրակոց է արձակել 1978 թ. ծնված Սյուզաննա Գալստյանի գլխին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է:
Հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորության վրա:
Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 1980 թ. ծնված, նախկինում դատված Բախշի Մարտիրոսյանը և հայտնել, որ ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոց է արձակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կրպակներիմիջնամասում:
Բախշի Մարտիրոսյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Սպանությունը բացահայտվեց. Արմավիրում ամուսինն էր կրակել կնոջ գլխին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


