▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Սեւանում․ «Միրաժ» հանգստյան գոտու տիրոջ որդին կասկածվում է 28-ամյա երիտասարդի սպանության մեջ

Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմանՆերում ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ Սեւանի հիվանդանոցի հարեւանությամբ երիտասարդ տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դ. Ա-ի դին: Ոստիկանները տաք հետքերով պարզել եւ սպանությունը կատարելու կասկածանքով Սեւանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի որդուն՝ Էդգար Հովհաննիսյանին, որը ոստիկաններին է ներկայացրել նաեւ հանցագործության գործիք հրազենը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Զուգահեռաբար` մեկ այլ աղբյուրից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների հետ ծեծելով սպանել, ու, հավանաբար Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее