Փաստինֆո-ն գրում է.
Այսօր տաքսու վարորդ Արսեն Խանամիրյանի սպանության պատճառը կին է եղել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, մոտ մեկ տարի առաջ Խանամիրյանի ու նրա սպանության միջև կասկածվող Վահրամ Վերանյանի միջև կնոջ պատճառով վեճ է եղել, վերջինս բռնության ու նվաստացումների է ենթարկվել: Ըստ ամենայնի, նա վրեժխնդիր է եղել այդ նվաստացումների համար: Վերանյանը նույնպես տաքսու վարորդ է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երեւանի կենտրոնում այսօր սպանություն է տեղի ունեցել. Արսեն Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերքով, նա հիվանդանոցում մահացել է:
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանություն, հատկանիշներով:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 26-ամյա Վ.Վերանյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի