▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովորական կիբերհանցագործություն, որով պետք է ՆԳՆ մարմինները հետաքրքրվեն

օrer.am-ը գրում է. Հետաքրքիր է, թե ում հիվանդ երևակայության արդյունքում կարող էր միտք ծագել, որ հասարակությանը հայտնի մարդկանցից մեկի նկարը վերցնելուց և ֆոտոշոփով մեկ այլ նկար ստանալուց հետո կարելի է մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել՝ առանց հաշվի առնելու, թե դրանով որքանով են արատավորում մարդու պատիվն ու արժանապատվությունը:

Օրերս համացանցում լայն քննարկման առարկա է դարձել շատերի կողմից սիրված դերասան Գարիկ Պապոյանի վերափոխված նկարն ու դրա շուրջ ծավալվող այն մեկնաբանությունները, թե իբր նա սեռական այլ կողմնորոշում ունի: Իրականության հետ որևէ աղերս չունեցող այս «միտքը» ձևակերպողները և դրանք տարածողները, պարզվում է, որ սովորական համացանցային ֆեյքեր են, բայց ո՞վ է թույլ տվել, որ ցանկացած ոք, ով այդ օրը «թարս» ոտքի վրա է արթնացել, կարող է օգտվել համացանցի անսահման հնարավորությունից և մտքին եկածը տիրաժավորի, այս կամ այն անձի անունն արատավորի ու դրանից հաճույք ստանա:

Ամենազավեշտալին այն է՝ հաճախ պարզվում է, որ նման լուրեր տարածողները կա´մ անմեղսունակ են, կա´մ դրամական շահից դրդված են նման քայլի դիմում: Ինչպե՞ս կարելի է մի երկու միամիտից «լայք» պոկելու համար սուտ ու հիմար մտքեր տարածել ու այս կամ այն կայքի դիտումները «բարձրացնել» և համարել, որ առաջադրանքն արված է: Իսկ հետևանքնե՞րը: Նման տեղեկություններ տարածելուց հետո ո՞վ պետք է կրի մարդուն արատավորելու, նրա և նրա ընտանիքի անդորրը խաթարելու պատասխանատվությունը:

Այս ամենից մարդու մոտ ոչ միայն զզվանքի զգացում է առաջանում, այլև նմաններին հասարակությունից մեկուսացնելու ցանկություն:

Ինչ վերաբերում է Գարիկ Պապոյանի անձի շուրջ ծավալված թյուրիմացությանը, ապա միամիտներին տեղեկացնենք, որ համացանցում լայն քննարկման արժանացած լուսանկարը ֆոտոշոփով է սարքված և չենք բացառում, որ այն նաև հատուկ նպատակ է հետապնդել: Սիրված դերասանին ճանաչողները հաստատ մեծ ցանկություն կունենան անձամբ տեսնել ու թքել նման անառակաբարո վարքագիծ դրևորած մարդկանց երեսին, սակայն դժվար է մի քանի բառով նկարագրել կայքին ահազանգած այն բազմահազար քաղաքացիների զայրույթը, որոնք ցանկություն էին հայտնում անձամբ սեփական հետաքննությունն սկսել ու պարզել, թե ովքեր և ինչու են նման լուրեր տարածել իրենց կողմից այդքան սիրված դերասանի մասին:

Ի դեպ, հայտնի է, որ համացանցում, ինչպես առօրյա կյանքում, կան նաև հոգեպես անկայուն և հիվանդ մարդիկ, ովքեր, հաշվի չառնելով մարդկանց տեղը և հասարակությունում նրանց դիրքը, անտեսելով նրանց ընտանիքներն ու այն ապրումները, որոնք ցանկացած սուտ տարածելով կարող են ոչ միայն վարկաբեկել այս կամ այն մարդուն, այլև վտանգել մարդկանց հետագա կյանքն ու գործունեությունը:

Այս ամենի մասին, ամենայն հավանականությամբ, պետք է, որ տեղյակ լիներ նաև ՆԳՆ կիբերհանցագործությունների գլխավոր վարչությունը, սակայն հայտնի չէ, թե նրանք ինչու են լռում: Եթե խոսքը սովորական մարդու մասին լիներ, ապա պարզ է, որ քաղաքացին պետք է ինքն ահազանգեր այդ մասին, բայց հասարակությանը հայտնի մարդկանց հասցեին հերյուրանքներ տարածողներին հայտնաբերելը, կարծում ենք, որ այս վարչության պատվի և արժանապատվության հարցը պետք է լինի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее