«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որի որոշ շերտեր բարոյապես ազատ  չեն և դա վկայում է նաև այն իրողության մասին, որ մենք, ըստ էության,  խորհրդային տարիների իրականությունը` սովետականություն դեռ չենք հաղթահարել  և դա նստած է մեր գիտակցության մեջ, փոքրիկ «ստալինները» մեր մեջ են...  Մեր հասարակությունը երբեմն մինչև օրս դատում է սովետական տարիներին  ձևավորված ու մինչև օրս գործածվող ստադարտմներով , կլիշեներով,  տրաֆարետներով, ստերեոտիպերով, իսկ ժամանակները փոխվել են, մենք հետ ենք  մնացել ժամանակներից և վաղուց ժամանակն է այդ ամենը վերանայելու: Ինչպես  հայտնի է  տգիտությունը լինում է մարտնչող` ի տարբերություն գիտության,  կարծում են, որ իրենք խոսում են ինչ-որ վերին բացարձակ ճշմարտությունների  մասին և դրանով հանդերձ ներկայանում են որպես այլատյացության,  անհանդուրժողականության, սովետական այդ ամբողջ զզվելի կոմպլեքսի կրողներ,  որը վաղուց պետք է թոթափել»:
Asekose.am-ի  CV հաղորդումը ներկայացնում է  Զավեն Բոյաջյանի հետ զրույցի Երկրորդ Մասը/ Առաջին Մասը դիտեք այստեղ/:  
Հեղինակ և վարող` Նարեկ Բախտամյան
Asekose.am-ի CV հաղորդումը դիտեք նաև Լայմ TV-ի եթերում` ուրբաթ-17:55, իսկ կրկնությունները` շաբաթ- 11:15 և երկուշաբթի` 21:45:
Թարգմանչաց վարպետ, մեծ կինոգետ, ինտելեկտուալ անձնավորություն ու շատ հետաքրքիր զրուցակից Զավեն Բոյաջյան. մարդ, ով ունի յուրահատուկ կյանքի ուղի,մարդ, ով կերտել է սեփական կյանքի ճանապարհն` անձնական աշխատասիրության արդյունքում:
      

