▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուտով բոլորը կհասկանան, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ». Նարեկ Մակարյանն՝ իր և Ժաննա Բուտուլյանի հայտարարության մասին

aysor.am-ը գրում է. Երգիչ, վերջերս նաև որպես դերասան հանդես եկող Նարեկ Մակարյանն այսօր իր ֆեյսբուկյան էջում փոքրիկ տեսագրություն է տեղադրել, որի միջոցով Ժաննա Բուտուլյանի հետ հայտարարում են իրենց՝ «երկրորդ անգամ միասին լինելու մասին»: Այս երկիմաստ հայտարարությունը ճշտելու նպատակով Aysor.am-ը կապ հաստատեց երգչի հետ: «Ես Ժաննային վաղուց չէի տեսել ու երբ հանդիպեցինք… Գիտեք, չեմ ցանկանում այդ մասին խոսել, քանի որ այն խիստ անձնական է ու շատ շուտով ամեն ինչ կբացահայտվի»,-խորհրդավոր ժպիտով նշեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք այն, ինչ երգիչն ու դերասանուհին բացահայտելու են, ոչ թե գործնական, այլ անձնական տիրույթում է՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ ցանկանում ասել, մանրամասնել: Ոչ կհերքեմ, ոչ էլ կհաստատեմ այդ հայտարարությունը, որպեսզի աչքով չտան: Շուտով բոլորը կհասկանան, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ»:

Քանի որ տեսանյութում նշվում է «երկրորդ անգամ միասին» արտահայտությունը՝ հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր նախորդ քայլը: «Երբ առաջին անգամ հանդիպեցինք, դա առաջին քայլն էր, իսկ սա, հավանաբար, վերջինը կլինի: Փետրվարի վերջին մեր գաղտնիքը կբացահայտվի, խոստանում եմ: Մեզ հաջողություն մաղթեք»,-եզրափակեց Նարեկ Մակարյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее