▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտը մեռնի՞․․․Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սուտը մեռնի՞-6․ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «ՍՈՒՏԸ ՄԵՌՆԻ՞-6» վերնագրելով տեսանյութ է հրապարակել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին»։ «Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկո՛լ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը։ Միակ տարբերությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը գոնե բանակցում էին, իսկ դու 2019-ին մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմ։ Քո իսկ խոստովանությամբ՝ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն։ Հիմա ո՞վ ա ծառայել օտար երկրների շահերին»,- տեսանյությում ասում է Լևոն Զուրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее