▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուտը դո՛ւ ես խոսում, պապանձվի՛ր». Կոնջորյանը՝ Գեղամ Մանուկյանին

ԱԺ նիստը վերսկսվեց. մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Ամբիոնի մոտ է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը. «Պարո՛ն Սաղաթելյան, դուք ասում եք, որ պարոն Սիմոնյանն իր շեֆից է ինչ-ինչ հրահանգներ ստացել. պարո՛ն Սաղաթելյան, ձեր ելույթը ձեր շեֆի հետ համաձայնեցվա՞ծ էր, թե՞ ոչ:

http://asekose.am/filemanager/uploads/Hayk_Konjoryan_2.jpg

Դուք, որ ասում եք՝ էստեղ կսրենք, տղամարդկության վարժանքներ եք իրականացնում այս դահլիճից, մեր բոլորի հիշողության մեջ միանգամից արթնանում է սպրինտերի արագությամբ վազքը՝ էն նույն ժամանակներում, երբ որ որոշել էիք փրկել հայրենիքը: Էդ սպրինտերի վազքի արագության պայմաններում եք սրելո՞ւ»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը: Այս խոսքի վրա Գեղամ Մանուկյանը տեղից բղավեց՝ թե սուտ ես խոսում, ինչին Կոնջորյանը հակադարձեց. «Սուտը դու ես խոսում, պապնձվի՛ր, Գեղամ Մանուկյան, պապանձվի՛ր: Երբ որ դուք եք խոսում, ես հանգիստ լսում եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее