▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ-սուտ բաներ եք գրում. Սամվել Ալեքսանյանը նեղացած է

 

«Էնքան սարքող, սուտ-սուտ բաներ եք գրում, որ ձեր հարցերին չեմ ուզում պատասխանեմ»,-այսօր խորհրդարանում այսպես պատասխանեց լրագրողների` թանկացումների, ծխելու դեմ տուգանքների չափերի մասին հարցերին  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինս նեղացած է լրագրողներից:

Հարցին էլ` ինչի՞ց է նեղացած, ասաց. «Ձեր սայթերից: Գրում եք, որ մեր տեքստիլի արտադրությունը գնացել ա Ռուսաստան, թանկության պատճառով հետա եկել, բայց ոչ մի բան էլ չի եղել: էդ ձև բան չի եղել»:

Դիտարկմանը, թե որպես ծխող ինչպես է վերաբերում ծխելու դեմ այդքան բարձր տուգանքներին, ասաց հետևյալը. «Իսկ քեզ ով ա ասում, որ ես ծխող եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее