▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշիի Վերին մզկիթի հոգևոր դպրոցի տարածքում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան

Հուլիսի 7-ին սկսվել են Շուշիի Վերին մզկիթի հոգևոր դպրոցի շենքի վերականգնման աշխատանքները:

Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել է   «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն  Նժդեհ Երանյանը:

«Շենքի հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում օրեր առաջ հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան: Դա բացառիկ հայտնագործություն է բերդաքաղաքում, հերթական փաստը, որ հերքում է Ադրբեջանի պնդումները Շուշիի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ: Մեդրեսեի հիմքի ամրակայման աշխատանքների ժամանակ շինարարների կողմից քարեր են նկատվել, որոնք հեռացնելուց հետո հայտնաբերել են կմախք: Աշխատանքներն այդ փուլում դադարեցրել են և այդ մասին տեղեկացրել մեր  ծառայությանը: Տեղում վավերացվել է վաղ քրիստոնեական քարարկղային թաղում: Այդ հատվածում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Նախատեսվում է ամբողջությամբ պեղել թաղումը, իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո այն հնարավոր   է  ցուցադրվի  նույնությամբ»,-մանրամասնել  է   Ն. Երանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее